Ն.Ա.
Երկար ժամանակ քո նվիրած կակաչը պահում էի ծոծացգրպանումս: Արդեն քանի տարի էր այն իր նույն տեղում էր: Ոչ ոք նրան չէր կարողացել հեռացնել: Այսքան ժամանակ չէինք հանդիպել ու այսօր վերջապես որոշեցինք միմյանց տեսնել: Երեք տարի էր անցել մեր ծանոթության օրից, բայց դեռ իրար չէինք տեսե:
Դրսում անձրևը սկսել է արագանալ: Որոշել էր անպայման մեր հանդիպմանը ներկա լինել: Ստիպված վազում էի: Թրջվել էի, բայց ոչինչ, կարևորը քեզ տեսնելու եմ: Հանկարծ կակաչն ընկավ: Էլի ոչինչ, դու այսօր ինձ նորը կնվիրես: Չվերձրի, թողեցի ցեխաջրերի մեջ ու հեռացա:
Արդեն հանդիպման վայրում եմ, բայց դու չկաս ու էլ չես լինի:
Հիմա եմ հասկանում, թե ինչի էր կակաչս առավոտյան լաց լինում: Դուք հեռացաք ինձնից:
Ահա, վերջապես սկսեցին զրուցել: Երկար ժամանակ ականջ էի դրել, բայց տերևներից ոչ մեկը ոչ մի բառ չէր արտասանում: Երկար ժամանակ նրանք միասին են եղել և այսօր արդեն զգումե ն, որ հեռանալու ժամանակն է: Ընդամենը ժամեր կամ րոպեներ կամ վայրկյաններ հետո ամեն բան կավարտվի: Որքան ճանապարհներ էին անցել նրանք միասին, որքան բան էին տեսել: Մի քանի օր առաջ չէր, որ նրանք իրենց խորհուրդներով փրկեցին մի աղջկա: Եվ ի վերջո այնքան գեղեցկություն, այնքան կապվածություն, բայց ամեն բան վերջանում էր:
Տերևներից յուրաքանչյուրը զգում էր դա: Ուզում էին ասել այնքան չասված բառեր, բայց չգիտեին, որից սկսել: Թվում էր, որ եթե խոսքը բացեն, ապա կմնա կիսատ և այդ դեպքում հաստատ լռելն ավելի ճիշտ կլիներ:
Անցան ժամեր, օրեր, բայց նրանք դեռ կարողանում էին կպած մնալ ծառին: Այդ երկուսը միմյանց ձեռք բռնած ամուր կպել էին ծառին և չէին ուզում հեռանալ: Պատկերացրեք, որ ձմեռն էլ անցկացրին այդպես: Բայց արդեն նրանցից ոչինչ չէր մնացել` սառել էին, գունազրկվել….
Նորից աշուն: Բնության ջերմ ու բազմապիսի շողերը պարունակող երևույթ: Տաքուկ անկյուն: Անվերջ մեղեդի: Խորհրդավոր մեղե
դի: Մի այնպիսի մեղեդի, որին ստեղծում է ծառի տերևը, անձրևը, քամին ու այս ամենի միջից հնչող ոտնաձայնը:Կարկուտից ծնվող ուժ: Անձրևից` հեզություն, իսկ Արևից` գնահատելու կարողություն: Այո’, ոչ ոք Արևին ամռանը շնորհակալություն չի հայտնում, իսկ երբ աշնանը անձրևն ու քամին են հյուր գալիս և հանկարծ այցելում է նաև Արևը, ապա միանգամից տաքուգ գրկում ենք նրան ու բաց չենք թողնում:
Սիրուն է աշունը: